ԼԼիլիթ Ասատրյան

Մայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ

Մայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում վերսկսել է ձնամաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 
Մասնագիտացված տեխնիկայի հիմնական մասը կենտրոնացվել է մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր ձյան տեղումներն ավելի առատ են:
 
Ձնահավաք և աղ ու ավազ շաղ տվող տեխնիկան աշխատելու է ողջ գիշերվա ընթացքում, այնուհետ՝ ըստ անհրաժեշտության:
 
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ տրանսպորտային միջոցների արհեստական կուտակումներից և վթարային իրավիճակներից զերծ մնալու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում