ԱԱրևիկ Աբելյան

Ջաջուռի ոլորաններում սաստիկ բուք է. տեսանելիությունը մինչև 10-15 մետր

Ջաջուռի ոլորաններում սաստիկ բուք է. տեսանելիությունը մինչև 10-15 մետր

2022 թվականի մարտի 14-ին՝ ժամը 11-ի դրությամբ, մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է (Աշոցք, Թորոսգյուղ, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ, Լանջիկ)՝ հաղորդում են Շիրակի մարզպետարանից:

Ջաջուռի ոլորաններում սաստիկ բուք է։ Տեսանելիությունը մինչև 10-15 մետր։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են: Ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, և առկա է նաև մերկասառույց։

Ճանապարհներն սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Խնդրում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում