ԱԱլիս Մելիքսեթյան

Երևանում տաքսիստը գողացել է ուղևորի ուղեբեռը

Երևանում տաքսիստը գողացել է ուղևորի ուղեբեռը

Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված ԻԻՀ քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպելով» ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120000 դրամի վնաս:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

42-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերադարձվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում