Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Առաջարկվել է Սալոնիկում կայանալիք միջազգային ցուցահանդեսներին ապահովել Հայաստանի մասնակցությունը

Առաջարկվել է Սալոնիկում կայանալիք միջազգային ցուցահանդեսներին ապահովել Հայաստանի մասնակցությունը
Մարտի 11-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սալոնիկի առևտրի միջազգային ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասի հետ։
 
Հանդիպմանը ներկա էին նաև կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Հունահայ առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ակիս Դագազյանը։
 
Ցուցահանդեսի ներկայացուցիչները, շեշտելով երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, առաջարկել են Սալոնիկում կայանալիք մի շարք միջազգային ցուցահանդեսներին կազմակերպել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը։
 
Դեսպանն իր հերթին ներկայացրել է տնտեսության և առևտրի բնագավառներում առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։
 
Զրուցակիցները պայմանավորվել են 2022 թվականի ընթացքում սերտորեն համագործակցել, որպեսզի ապահովվի սննդի, գինեգործության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներից հայ գործարարների ներկայությունը այս կարևոր միջոցառումներին՝ Եվրոպայի և բալկանյան տարածաշրջանի շուկաներում զարգացման նոր հնարավորություններ և ներուժ ապահովելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում