ԼԼիլիթ Ասատրյան

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

 
«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետներից արձակելով ընդհանուր առմամբ 27 ական:
 
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում