ԱԱրսեն Մկրտչյան

Դեսպան Սադոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և սադրիչ գործողությունները

Դեսպան Սադոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և սադրիչ գործողությունները
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են՝ մարտի 11-ին տեղի է ունեցել  դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում