Մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը կատարելագործվում է

ԳԳոհար Սարգսյան

Պետեկամուտների կոմիտեն նվազեցնում է մաքսային-տնտեսվարող շփումներն ու փաստաթղթային քաշքշուկը: Փոփոխությունների արդյունքում տնտեսվարողները հնարավորություն կստանան մաքսային հայտարարագրերը լրացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

Ռաֆայել Գրիգորյան (ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ) - Դրանով նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը և ապահովում ենք թափանցիկությունն ու վերահսկողությունը:

Առաջիկայում կգործարկվի ծանուցումների համակարգը, որը թույլ կտա մաքսային մարմիններին՝ էլեկտրոնային եղանակով տնտեսվարողին տեղեկացնել իր հետ կապված բոլոր գործառույթների և անհրաժեշտ փաստաթղթերի մասին:

Ռաֆայել Գրիգորյան - Կարգավիճակի ամեն մի փոփոխման պարագայում տնտեսվարողը ծանուցվելու է և, բնականաբար, տեղյակ է լինելու, թե իր հետ ինչ հսկողական գործողություններ են իրականացվում, կրճատվելու է տնտեսվարողի կողմից մաքսային ձևակերպում և մաքսային մարմինների հետ շփման ժամանակը մոտ 40 տոկոսով:

Արտաքին արևտրի ազգային մեկ պատուհան, հաղորդագրություն կամ էլեկտրոնային հասցե. տնտեսվարողը կտեղեկացվի կապի հնարավոր բոլոր միջոցներով:

Ռաֆայել Գրիգորյան - Տնտեսվարողը հենց ներկայացրեց իր մաքսային փաստաթուղթը, միանգամից ծանուցվելու է, թե իր գործը ում մոտ է գտնվում, որ ստորաբաժանումում, ով է զբաղվում և այլն, միևնույն ժամանակ լրացուցիչ փաստաթղթեր է պահանջվելու, համակարգով իրան ծանուցում է գնալու:

Համակարգի ներդրմանն աջակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալի խոսքով՝ այս գործիքի ներդրմամբ Պետեկամուտների կոմիտեն անում է հաջորդ քայլը դեպի թվայնացված ու արհեստական բանականության վրա հիմնված ինտելեկտուալ մաքսային ծառայություն:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում