ԼԼիլիթ Ասատրյան

Պետական ռեգիստրի գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի

Պետական ռեգիստրի գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի

Վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությունում արձանագրված հերթի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու և քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու առաջնահերթությունից ելնելով՝ գործակալությունն անցել է սպասարկման արտակարգ ռեժիմի: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Երևան քաղաքի սպասարկման բաժնի աշխատանքների իրականացմանն են միացել մարզային գրասենյակների 7 աշխատակից, ինչպես նաև Հասարակական միավորումների գրանցման և Հրապարակային ծանուցումների բաժնի աշխատակիցներ, արդյունքում Երևան քաղաքում սպասարկում իրականացնող աշխատակիցների թիվը էականորեն գերազանցում է ստանդարտ օրերին դիմումներ ընդունող աշխատակիցների քանակին։

Սպասարկման՝ Կոմիտաս 49/3 հասցեում գտնվող գրասենյակի,  Երևանի հանրային ծառայությունների միասնական գրասենյակի, ինչպես նաև Արդարադատության նախարարության ընդունարանի մի քանի պատուհաններ ժամանակավորապես տրամադրվել են Պետական ռեգիստրի գործակալությանը՝ դիմումներ ընդունելու և հաշվառման/գրանցման գործառույթներ իրականացնելու նպատակով։ Նախաձեռնված քայլերի արդյունքում արդեն իսկ նկատվել է դրական տեղաշարժ։

Արդարադատության նախարարությունը լիահույս է, որ ձեռնարկված միջոցները բավարար կլինեն արձանագրված գերծանրաբեռնված հերթերի խնդիրը լուծելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում