ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ին ՀՀ 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ. Անահիտ Ավանեսյան

ՄԱԿ-ին ՀՀ 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է իր հետագա աջակցությունը տրամադրել առողջապահության նախարարությանը` համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների հարցում:

May be an image of 2 մարդ, people sitting, people standing և ներսումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային:

May be an image of 6 մարդ, people sitting և people standing-ը

«Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ: Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,- նշել է նախարարը:

 

«Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև շատ ակտիվ անդամ: Առողջապահական մի շարք ուղղություններով Հայաստանն արձանագրել է բարձր ցուցանիշներ` օրինակելի այլ երկրների համար»,- նշել է Լիլա Փիթրս Յահիան:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում