Հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները կամ հնարավորությունները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի. Խաչատուրյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով տնտեսությանը, նկատել է, որ ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին տնտեսական խնդիրներ կարող է ունենալ նաև Հայաստանը:

Մասնավորապես Խաչատուրյանն անդրադարձել է հացահատկի ներմուծման խնդրին և դրա հետևանքով առաջ եկող բարդություններին:

«Համոզված եղեք, որ այդ խնդիրը չի լինի, որովհետև իրականում մենք գնահատում ենք մեր հնարավորությունները: Մենք շատ լավ գիտենք այն, ինչի մասին ասում եք, որ իսկապես հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները կամ հնարավորությունները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը լրացվելու է, կլրացվի»,- ասաց Խաչատուրյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում