ՀՀ նախագահի օրակարգը հատկապես արտաքին քաղաքականությունում չի կարող այլ լինել, քան Կառավարության օրակարգը. Խաչատուրյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի նախագահը պետք է կաշկանդված լինի միայն Սահմանադրությամբ, իսկ գործողությունները պետք է ուղղված լինեն պետականության ամրապնդմանը՝ հայտարարել է Հանրապետության ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Գնահատե՞լ եք, թե ի՛նչ լրջագույն պատասխանատվության տակ է գտնվում Հայաստանի նախագահն այս գործող լիազորություններով: Սա ամենապատասխանատու պաշտոնն է Հայաստանում»,- ասաց Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ ՀՀ նախագահն արտաքին քաղաքականություն ձևավորելու հարցում որևէ մասնակցություն չունի:

«Ես առաջնորդվելու եմ այն ծրագրով, որ Կառավարությունն ընդունել է միջազգային հարաբերություններում: Ես այլ օրակարգ ինձ մոտ չեմ կարող ունենալ: Գտնում եմ, որ ՀՀ նախագահի օրակարգը հատկապես արտաքին քաղաքականությունում չի կարող այլ լինել, քան Կառավարության արտաքին քաղաքականության օրակարգը»,- ասաց Խաչատուրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում