ԱԱրսեն Մկրտչյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Մարտի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 65 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 26 բուժառու:

 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք:

 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:

 

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

 

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում