Ուզում եմ ընդգծել իմ գնահատանքն այս ընթացքում ձեր կատարած աշխատանքին. Փաշինյանը՝ Խաչատուրյանին

ԳԳոհար Սարգսյան

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել: Առաջիկա կիրակի օրը տեղի է ունենալու նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունը: Ուզում եմ ընդգծել իմ գնահատանքն այս ընթացքում ձեր կատարած աշխատանքին»,- ասաց Փաշինյանը:

Իր հերթին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Շատ գոհ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում, և ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքները, իմ փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում»,- ասաց Խաչատուրյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Շնորհակալություն, պարոն Խաչատուրյան, բայց պետք է ասեմ, որ այսօր, ամենաուշը՝ վաղը ստիպված ենք լինելու ձեզ ազատել նախարարի պաշտոնից»: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում