ԱԱրևիկ Աբելյան

Մահացել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Էմմա Նահապետյանը

Մահացել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Էմմա Նահապետյանը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Էմմա Նահապետյանը:

1964 թ. Էմմա Նահապետյանը զբաղված է եղել Թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում, մենապարերով հանդես է եկել մի շարք բալետներում, իսկ արդեն 1985-ից աշխատել է որպես պարուսույց:

 

«Մաեստրո Կարեն Դուրգարյանը և Թատրոնի ողջ անձնակազմը իր ցավակցությունն են հայտնում Էմմա Նահապետյանի հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին:

 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը 15:30-20:00-ը՝ Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գործող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին»,- ասված է ակադեմիական թատրոնի Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում