ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ ՀՀ-ից Արցախ գազատարի ենթադրյալ վթարի վայրին. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ ՀՀ-ից Արցախ գազատարի ենթադրյալ վթարի վայրին. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կապ է հաստատել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և տեղյակ է՝ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազամատակարարումը։

 

«Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։
 

Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում