ՎՎահե Դավթյան

ՀՀ-ից Արցախ եկող գազատարի վերականգնման աշխատանքները չեն իրականացվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով. Արցախի ՄԻՊ

ՀՀ-ից Արցախ եկող գազատարի վերականգնման աշխատանքները չեն իրականացվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով. Արցախի ՄԻՊ

Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

 

«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյոք վթարը տեղի է ունեցել տեխնիկակա՞ն պատճառներով, թե՞ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով: Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։

 

Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։

 

Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, և նրանց կողմից վարվում են բանակցություններ՝ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։

 

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում