ԱԱրևիկ Աբելյան

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում