Մարտի 8-ն առիթ է ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը. ՀՀ փոխվարչապետ

Մարտի 8-ն առիթ է ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ  վերաբերմունքը. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: 

 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի՛ կանայք,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին:

 

Մարտի 8-ն առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներն ու վերաբերմունքը, փաստելու բոլոր ոլորտներում ձեր ներգրավվածության կարևորությունն ու անհրաժեշտությունը:
 

Միշտ եղեք առողջ, շրջապատված անսպառ սիրով ու ուշադրությամբ:

 
Կրկին շնորհավորում եմ Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծ երջանկություն»,- ասված է փոխվարչապետի շնորհավորական ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում