ԳԳոհար Սարգսյան

Երևանում կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները

Երևանում կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում մի շարք հանձնարարականներ տվեց, մասնավորապես՝ աղբի տեսակավորման մասին: 

Թափոնների տեսակավորման գործընթացը մայրաքաղաքում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները: Քաղաքապետը հանձնարարեց աշխատանքները մեկնարկել Դավթաշեն վարչական շրջանից՝ առկա բոլոր աղբամանների կողքին տեղադրելով նաև տեսակավորման թափոնամաններ:

«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, այդ մասով խնդրում եմ ուսումնասիրեք, հայտ ներկայացրեք, որ այդ աղբամանները ձեռք բերենք: Պետք է նաև ուսումնական լուրջ աշխատանք իրականացնել, որպեսզի ունենանք պիլոտային լավ վարչական շրջան, որտեղ աղբի տեսակավորումն ամբողջությամբ իրականացվում է»,- ասաց քաղաքապետը:

Սարգսյանը խոստովանեց, որ զուտ տեխնիկական պատճառներով ինքը աղբի տեսակավորում չի իրականացնում:

«Մեր բնակության հասցեին մոտ տարածքում աղբի տեսակավորման արկղ չկա»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում