Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

ԱԱրևիկ Աբելյան

Այսօր Արցախի և Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետը կդառնար 63 տարեկան: Վազգեն Սարգսյանի տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երկրապահ կամավորականների միություն: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ Սիմոնյանը շրջայց է կատարել տուն-թանգարանում։ Հարգանքի տուրք մատուցելով Հայաստանի ազգային հերոսի հիշատակին՝ Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյան էլ՝ գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետի և հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում