ԱԱրևիկ Աբելյան

Ճոճկան գյուղում երկհարկանի տուն է այրվել

Ճոճկան գյուղում երկհարկանի տուն է այրվել

Մարտի 5-ին՝ ժամը 07:19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը տնից դուրս է բերվել տեղի ուժերով. հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։04-ին, մարվել՝ 11:45: Այրվել է երկհարկանի տունը՝ մոտ 240 քմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում