Իրանի քաղաքացին Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է. նշանակվել են փորձաքննություններ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:



Նախնական տվյալներով՝ 2022 թ. մարտի 4-ին՝ ժամը 07:30-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորայք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ավտովթար, մահացել է մեկ անձ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թ. մարտի 4-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, վարելով «Սկանիա» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ ավտոճանապարհի 177.2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում