ԳԳոհար Սարգսյան

ԱՊՀ մասնակից պետությունների հետ մշակույթի և թանգարանային բնագավառում համագործակցությունը կխորանա

ԱՊՀ մասնակից պետությունների հետ մշակույթի և թանգարանային բնագավառում համագործակցությունը կխորանա

Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«ԱՊՀ կառույցի և անդամ պետությունների հետ մշակութային համագործակցությունն իր կարևոր տեղն է զբաղեցնում ԿԳՄՍ նախարարության օրակարգում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Համաձայնագրի վավերացումը նպատակահարմար է ՀՀ արտաքին քաղաքականության առումով: Այն չի ենթադրում որևէ օրենսդրական փոփոխություն կամ  նոր օրենքի ընդունում:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի թանգարաններիհամատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանը, կերաշխավորի ցուցահանդեսային փոխանակման շրջանակներում թանգարանային առարկաների պահպանությունը, անձեռնմխելիությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում