ԳԳոհար Սարգսյան

Նախատեսվում է վավերացնել ահաբեկչության կանխարգելմանը վերաբերող արձանագրությունը

Նախատեսվում է վավերացնել ահաբեկչության կանխարգելմանը վերաբերող արձանագրությունը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թ. հոկտեմբերի 22-ին Ռիգայում, 18 պետությունների կողմից: Հայաստանի Հանրապետությունը փաստաթուղթը ստորագրել է 2018 թ. հունվարի 24-ին:

Արձանագրության նպատակն է լրացումներ կատարել կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության՝ ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելուն, դրա ֆինանսավորմանը, կազմակերպելուն կամ այլ կերպ դրան օժանդակելուն վերաբերող հոդվածներով սահմանված արարքները:

«Արձանագրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորման բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետևանքների կանխմանը, առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը և կխորացնի նրանց արդյունավետ փոխգործակցությունը»,- ասաց Հայրապետյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում