ԳԳևորգ Թոսունյան

Մահվան ելքով վրաերթ Աշտարակ-Փարպի ճանապարհին. 16-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մահվան ելքով վրաերթ Աշտարակ-Փարպի ճանապարհին. 16-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մարտի 3-ին՝ ժամը 19.35-ին, Աշտարակ-Փարպի ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Գուրգեն Ասիլյանին, որը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենայի 16-ամյա վարորդը, որը Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում