ԼԼիլիթ Ասատրյան

Զարգացող երկրների գավաթ. հայ դահուկորդները՝ մրցումային երկու օրերի հաղթողներ

Զարգացող երկրների գավաթ. հայ դահուկորդները՝ մրցումային երկու օրերի հաղթողներ

Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով: Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում:

Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Թադևոս Պողոսյանն Աշոցքից: Արծաթե մեդալակիր է դարձել Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գյումրեցի Գարիկ Պարսամյանը: Կանանց պայքարում էլ ոսկե մեդալը նվաճել է Պեկինի 2022 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Անգելինա Մուրադյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ռաշոյանը: Մրցաշարին մոտ 40 մարզիկ է մասնակցում Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: Մրցումային վերջին օրը՝ մարտի 4-ին, դահուկորդները կպայքարեն 1,1 կմ արագավազքում (սպրինտ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում