ԳԳևորգ Թոսունյան

Կկանոնակարգվի տնկարանային արտադրությունը, և կարտադրվի հավաստագրված տնկանյութ

Կկանոնակարգվի տնկարանային արտադրությունը, և կարտադրվի հավաստագրված տնկանյութ

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրենքով կկանոնակարգվի ՀՀ-ում տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Արդյունքում՝ հանրապետությունում կկանոնակարգվի տնկարանային արտադրությունը, և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը:

Ըստ հիմնավորման՝ տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության բացակայությամբ պայմանավորված ՀՀ-ում արտադրված տնկանյութը երբևէ չի հավաստագրվել: 1990-ական թվականներից սկսած հանրապետությունում բացակայում են գիտականորեն հիմնավորված (օրինակելի) տնկարանային տնտեսությունները, և չի արտադրվում բարձրորակ ու արժանահավատ տնկանյութ:

Օրենքի ընդունումը կհանգեցնի ինքնարժեքի նվազման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ավելացման, բերքատվության և բերքի որակի բարձրացման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում