ԱԱրևիկ Աբելյան

Նախատեսվում է հստակեցնել ազատազրկման դատապարտված անձանց առանձին պահելու կարգավորումները

Նախատեսվում է հստակեցնել ազատազրկման դատապարտված անձանց առանձին պահելու կարգավորումները

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Նախագծերով առաջարկվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը, ինչը միտված է նաև առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն, վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, նախատեսել իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ և այլն:

Նախատեսվում է հանել ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված լինելու պահանջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում