ՄՄարի Կոստանյան

Մարտի 2-3-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 95 դեպք

Մարտի 2-3-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 95 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, ընտանեկան բռնության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 8, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և սառը զենքի հայտնաբերման ՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում