Ակնկալում ենք, որ Հայաստանում ՄԻՊ-ի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթեց նրան հետագա աշխատանքի ընթացքում:

«Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի ՀՀ պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց Փաշինյանը:

Քրիստիննե Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ մարդու իրավունքների մանդատի լիարժեք իրականացման համար  կարևոր է համագործակցությունն իշխանության բոլոր ճյուղերի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում