Օրը՝ 60 վայրկյանում | 02.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Միրզոյան:

Առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը. Մհեր Գրիգորյանը՝ երկաթուղու տնտեսական օգուտի մասին:

Ազգային ժողովը քննարկել է ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի ընտրության հարցը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շնորհավորել է Հայաստանին անդամակցության 30-ամյակի առթիվ:

Աշխարհի 2 խոշորագույն բորսաները դադարեցրել են ռուսական ընկերությունների բաժնետոմսերով առևտուրը:

Խերսոնն ամբողջությամբ անցել է ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Ուկրաինան ստացել է «Բայրաքթարների» նոր խմբաքանակ:

Թուրքիան բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի պայքարը. Էրդողան:

Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի, բայց ամեն կերպ կաջակցի Ուկրաինային. Բայդեն:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է ՆԱՏՕ-ի հետ ուղղակի բախման սպառնալիքի մասին:

Գրանցվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, առողջացել է 755, մահացել՝ 15 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում