Մենք կոչված ենք ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը. Վահագն Խաչատուրյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից հույս հայտնեց, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումները պարտադիր կիրականացնեն միասին: 

«Մենք կոչված ենք հենց նրա համար, որպեսզի կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը և մեր երկիրը տանել զարգացման ճանապարհով: Մենք կարիք ունենք իմաստնության, կայունության, միաբանության և վստահության»,- ասաց Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերաիմաստավորել ներկան և ինքնակազմակերպվել՝ ստեղծելու արժանապատիվ ապագան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում