ՎՎահե Դավթյան

Միրզոյանը Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը

Միրզոյանը Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը

Մարտի 1-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ:

Անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը` որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:

Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը:

Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում