ԱԱրսեն Մկրտչյան

ԱԻ նախարարը շնորհավորել է գործընկերներին Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով

ԱԻ նախարարը շնորհավորել է գործընկերներին Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ առիթով ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել:

«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա և մեծացնի կարողությունները։

Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության, անհրաժեշտության դեպքում նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպման  կարևորությունը: Դա ձեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, և վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր առաքելությունը:   

Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»,- ասված է ուղերձում։

 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում