ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր մուտքերը պետք է ապահովված լինեն դռներով և կոդավորված փականներով. քաղաքապետ

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր մուտքերը պետք է ապահովված լինեն դռներով և կոդավորված փականներով. քաղաքապետ

Համայնքը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ տրանսպորտի մասին օրենքում: Նոր նախագիծն արդեն մշակված է և գտնվում է շահագրգիռ ստորաբաժանումների քննարկման փուլում: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները ենթադրում են նոր մոտեցում, որի շրջանակում հնարավոր կլինի նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացում ներգրավել նաև մասնավոր օպերատորների:

 

Մարտի 1-ից «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսային երթուղիներով կփոխարինվեն համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները: Հաշվի առնելով, որ Երևանում 8 համարի ներքո արդեն իսկ գործող ավտոբուսային երթուղի կա, փոխարինված երթուղին այսուհետ կգործի 11 համարի ներքո: Գործող ուղեգծին զուգահեռ, ի դեպ, 11 համարի երթուղում ներառվել են նաև Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները: Նոր ավտոբուսներով հերթական երթուղիների սպասարկումը նախատեսվում է ապրիլի 1-ին:
 
Երևանի գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախորդ շաբաթ Երևան քաղաքի դատախազությունում հրավիրված խորհրդակցության շրջանակում քննարկվել են մայրաքաղաքին վերաբերող մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան հասցեական միջոցառումներ իրականացնել:
 
Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բոլոր մուտքերը պետք է ապահովված լինեն դռներով և կոդավորված փականներով: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը նշել է, որ գողությունների դեպքերը հիմնականում գրանցվում են բազմաբնակարան բնակելի այն շենքերում, որտեղ բացակայում են դռներն ու կոդավորված փականները: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ գույքագրել խնդիրն ու մինչև տարեվերջ ապահովել աշխատանքների իրականացումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում