ՀՀայկարամ Նահապետյան

Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով խումբ

Էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։

 

Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը:

 

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին՝

 

ընկերության անվանումը և ոլորտը,
 
աշխատակիցների քանակը,
 
տեղափոխման մոտավոր ժամկետները,
 
տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
 
պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

 

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia-ի և National Center for Innovation & Entrepreneurship-ի մասնագետներին, որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում