ԳԳևորգ Թոսունյան

Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում. ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպել են Ստեֆան Դիոնի հետ

Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում. ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպել են Ստեֆան Դիոնի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Անուշ Բեղլոյանը և Սոնա Ղազարյանն այսօր հանդիպել են Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ:

Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարևորել են հայ-կանադական համագործակցության խորացումը, նոր նախաձեռնությունների իրականացումը հատկապես խորհրդարանների մակարդակով: Օրենսդիրները բարձր են գնահատել Կանադայի՝ Հայաստանում կայացած հեղափոխությունից հետո տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին սատարելը:

Ստեֆան Դիոնի գնահատմամբ՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, և Կանադան ցանկանում է աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհին:

Քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրի իրագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

Օրենսդիրները համոզմունք են հայտնել, որ տարբեր ծրագրերի շրջանակում համատեղ համագործակցությունը եղել է ու կլինի արդյունավետ:

Պատգամավորները կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և դրանց նկատմամբ հանրության վստահությունը բարձրացումը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների համատեղ իրագործումը:

Կարևորվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի՝ Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ նախագծված զարգացման ծրագիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում