ԳԳոհար Սարգսյան

39-ամյա տղամարդը ծաղկամաններում աճեցրել և մշակել է 43 հատ թմրալկալոիդ պարունակող կանեփի բույսեր

39-ամյա տղամարդը ծաղկամաններում աճեցրել և մշակել է 43 հատ թմրալկալոիդ պարունակող կանեփի բույսեր

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու դեպքերի հանգամանքները:

 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ Երևանի Ռուսթավելի փողոցում գտնվող տանը, ապօրինի կերպով պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված՝ «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, հրազեն հանդիսացող ատրճանակ և գործարանային արտադրության 9 հատ 9 մմ/9x18 տրամաչափի փամփուշտ, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից հայտնաբերվել և վերցվել են 2021 թ. ապրիլի 12-ին հիշյալ տանը կատարված խուզարկությամբ։
 
Բացի դրանից՝ 39-ամյա տղամարդն իր բնակության վայրում, աճեցման համար արհեստական պայմանների օգտագործմամբ, հողով լի ծաղկամաններում աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 43 հատ թմրալկալոիդ, տետրահիդրոկաննաբինոլ պարունակող կանեփի բույսեր, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են խուզարկության ժամանակ։
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 273-րդ հոդվածի (Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասով:
 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում