ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք

Փետրվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Մահացել է 2 մարդ: Թեստավորումների թիվը 164 է: Ստացիոնար բուժում է ստանում 41 մարդ: 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 
«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում