ԱԱրևիկ Աբելյան

Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին. Տարոն Չախոյան

Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին. Տարոն Չախոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին, Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

 

«Արման Թաթոյանը յուրացրել է Ֆեյսբուքում առկա ՄԻՊ պաշտոնական էջը և էջի հասցեն անվանափոխել է իր անունով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլտվությունները, ուստի Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։
 

Ի դեպ, էջը ստեղծվել է 2016 թվականի հունիսին և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այն պատկանում է ՄԻՊ գրասենյակին, և առնվազն աշխատանքային էթիկետի տեսանկյունից՝ պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին, ով արդեն ստանձնել է Պաշտպանի պարտականությունները։

 

Ինչպես երևում է կից լուսանկարից՝ Պաշտպանի պաշտոնական կայքում առկա ֆեյսբուքյան հղումը ունի հետևյալ տեսքը, սակայն այս հղումը հասանելի չէ, քանի որ տվյալ էջի հասցեն փոխվել է, դարձել է https://www.facebook.com/TatoyanArman»,- գրել է նա։

 

Ի դեպ, Արման Թաթոյանը չի դիմավորել ՀՀ նորանշանակ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին։
 
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտը։
 
Возможно, это изображение (1 человек и текст «facebook.com/TatoyanArman Q noиcK Facebook RR Ưmpn hnunluputnh wиrиwии Human Rights Defender of Armenia noAnиc4иKи: 54 Tblc. noAnиcKи: 15 ny6лиKauии + noAnиcaTbcR иHфopmauиR ynomиHaHиR ycлyrи no3BoHиTb noAnиc4иKи KpaTKaR иHфopmauиR фoTo ewe cTpaHиua ny6ли4HaR ли4HocTb ny6лиKauии филbTpbl ㅋã Ưmpn hnwnnluputph wиrиwии Human Rights Defender Armenia»)
 
Возможно, это изображение (текст)

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում