Վերջին տեղումներից Վերին Լարսում կուտակված մեքենաները դեռ չէին հասցրել հատել անցակետը, և նորից կուտակումներ են սկսվել: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տարվա այս շրջանում ամեն օր կապի մեջ է Հյուսիսային Օսիայի գործընկերների հետ:
Հրանտ Ճաղարյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ) - Այսօր առավոտյան Հյուսիսային Օսիայի մեր գործընկերներից ստացված տեղեկատվությամբ՝ Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար, և արդեն կա շուրջ 115 կուտակված բեռնատար ռուսական կողմում:
Ձյունն ու անբարենպաստ եղանակային պայմանները սահմանափակել են միայն բեռնատարների շարժը, մարդատար մեքենաների համար սահմանափակում չկա: Անցած շաբաթվա ընթացքում եղանակը բարենպաստ էր, և նախկինում կուտակված շուրջ 2000 մեքենաների մի մասը սկսել էր անխոչընդոտ անցնել:
Արամ Թանանյան (Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ) - Արդեն հասել էր 1000 մեքենայի ընդամենը, բայց, ցավոք, էլի երեկ եղանակային պայմանների հետ կապված՝ Վրաստանը նորից փակեց:
Երեկ ժամը 15.00-ից սկսված ձյան պատճառով ճանապարհը փակվել էր Խաչի լեռնանցքում: Վտանգավոր հատվածն անցած ու Կազբեկ հասած բեռնատարները կարողանում են անխոչընդոտ անցնել դեպի Ռուսաստան: Սակայն Ռուսաստանից Վրաստան մտնողների համար ճանապարհը փակ է:
Արամ Թանանյան -1500-ից ավել մեքենա ա է կուտակվել, դրանց մի մասը կուտակված է Լարսի ձորում, շուրջ 10 կիլոմետր հերթի երկարությունն է, մի մասն էլ կուտակված է Վլադիկավկազի մատույցներում՝ 150-200 մեքենա:
Բոլոր մեքենաների շարժը վերահսկում են ճանապարհային ոստիկանները, ասում է Արամ Թանանյանը, օրվա ընթացքում, երբ ձյունը դադարում է Վրաստանի հատվածում, արագ մաքրում ու վերականգնում են շարժը: Անցակետում ևս ձևակերպումներն արագ են արվում:

Լիբանանի «Զվարթնոց» կենտրոնն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին

ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի

Համայնքը հզոր է՝ իր ակտիվ երիտասարդներով

Իրանում կյանքը թանկանում է. իրանահայերից շատերը մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին. Քեշիշյան

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



