ԱԱրևիկ Աբելյան

Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրում տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը

Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրում տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը
Ձմեռը ժպիտով ճանապարհելու և բարձր տրամադրությամբ գարունը դիմավորելու միջոցառումն իրական տոն է դարձել բոլորի համար, հաղորդում են Շիրակի մարզպետարանից: Մարզի Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում այսօր տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը:
 
Ներկաներին ողջունել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
 
Возможно, это изображение (10 человек, люди стоят и на открытом воздухе)
 
«Շատ ուրախ եմ, որ բարձր տրամադրություն եմ զգում ամենուր, շատ կարևորում եմ նաև միջոցառումների տրամաբանության մեջ փոփոխություն մտցնելը։ Այժմ Մեծ Սարիարում ենք և ևս մեկ անգամ հավաստում ենք, որ նպատակ ունենք Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր զարգացնել։ Մեծ աշխատանք է տարվել միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Թող «Շիրակի ձմեռ-2022» փառատոնը ճանապարհի ձմռան վատ եղանակը՝ ազդարարելով գարնան սկիզբը»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
 
Возможно, это изображение (15 человек, люди стоят и на открытом воздухе)
 
Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ, մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ, պատվոգրեր ու հրաշալի ժամանց․ «Շիրակի ձմեռ-2022»-ը ջերմ եղանակով ու ջերմ մթնոլորտում անցկացվեց»,- նշված է մարզպետարանի հաղորդագրությունում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում