Նախորդ տարի Հայաստան է այցելել 870 հազար զբոսաշրջիկ

ԳԳևորգ Թոսունյան

Ռուս զբոսաշրջիկներն արդեն երրորդ օրն է՝ Հայաստանում են, երկիրը շատ են հավանել, ինչպես իրենց են խորհուրդ տվել այցելել Հայաստան, այնպես էլ իրենք իրենց ընկերներին կներկայացնեն: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Հայաստան է այցելել 870308 զբոսաշրջիկ: Վիճակագրական կոմիտեն ամփոփել է ոլորտի ցուցանիշները:

Սա 2020-ի կորոնավիրուսի պայմաններում արձանագրված ցուցանիշներից ավելի է 2.4 անգամ: Սակայն դեռևս էականորեն զիջում է 2019-ի ցուցանիշները մոտ 54 տոկոսով:

Անուշ Բաբայան (ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Կարծում եմ, որ 20 թվականի համեմատ ունենք բավականին աճ և, համարելով 2021 թվականը որպես ստարտային տարի համավարակից հետո, կարծում եմ, որ բավականին լավ տվյալներ ունենք էս պահի դրությամբ:

Նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 40.3 տոկոսը Ռուսաստանից է եղել, 10.5-ը՝ Իրանից, 8.1 տոկոսը՝ Վրաստանից: Միջինում մեկ զբոսաշրջիկը Հայաստանում մնում է 5 օր, ծախսում օրական 150 դոլար. ոլորտում գործունեություն ծավալող ընկերության ներկայացուցչի հաշվարկն է: Լուսինե Ազիզյանը մանրամասնում է նաև, թե ինչն է զբոսաշրջիկներին ամենաշատը հետաքրքրում Հայաստանում:

Լուսինե Ազիզյան (տուրիստական կազմակերպության ներգնա տուր մենեջեր) - Հայաստանը իրականում շատ բազմազան առաջարկներ կարող է ներկայացնել բոլոր տեսակի տուրիստներին: Բոլորի մոտ կարծրացած ա էն կարծիքը, որ Հայաստանը միայն եկեղեցիներով է սահմանափակվում, այսինքն՝ պատմական տուրերը, բայց Հայաստանում մանավանդ վերջին տարիներին շատ մեծ զարկ է տրվում ակտիվ և էքստրեմալ տուրիզմին, քանի որ Հայաստանը շատ մեծ նախադրյալներ ունի էդ առումով:

2021-ի տարեսկզբին զբոսաշրջությունը սկսել է աճել, օգոստոսին ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել, սակայն սեպտեմբերից դարձյալ սկսել է նվազել՝ սեզոնայնությամբ պայմանավորված:

Անուշ Բաբայան - Կոմիտեի կողմից իրականացվել են քայլեր, մարկետինգային քաղաքականություն է իրականացվել, և այլ աշխատանքներ են տարվել, բացի դրանից, պայմանավորված է նաև որոշակի սահմանափակումների թուլացմամբ: Բայց, կարծում եմ, որ 19 թվականին հասնելու համար բավականին աշխատանքներ կան անելու:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 53.7 տոկոսը տղամարդիկ են եղել: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը օդային ճանապարհով է եկել՝ ավելի քան 677 հազարը, մոտ 190 հազարը՝ ցամաքով: Զբոսաշրջության ոլորտի ընկերությունները մեծ սպասելիքներ ունեն 2022 թվականից:

Լուսինե Ազիզյան - Մենք՝ որպես տուրիստական կազմակերպություն, մասնակցում ենք տարբեր միջազգային ցուցահանդեսների և կապեր ենք հաստատում մեր արտասահմանցի գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը ներկայացնենք որպես գրավիչ և ոչ թանկ տուրիստական ուղղություն:

Նախորդ տարի Հայաստանից արտասահման հանգստի մեկնած քաղաքացիների թիվը ևս փոքր չի եղել՝ կազմելով 423380:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում