«Վարչապետի գավաթ» մրցաշարերը համալրվել են ևս երկու մարզաձևով. սեղանի թենիսի մրցաշարն արդեն սկսվել է

ԱԱրևիկ Աբելյան

«Վարչապետի գավաթ» խորագրով սիրողական մրցաշարերը համալրվել են ևս երկու մարզաձևով: Անցած տարի կազմակերպված կրոսավազքին և խճուղային հեծանվավազքին միացել են սեղանի թենիսն ու լողը:

Սեղանի թենիսի մրցաշարի առաջին՝ մարզական փուլն արդեն անցկացվել է: Մասնակցել է 1594 հոգի Հայաստանից և Արցախից: Եզրափակիչը տեղի կունենա մարտի 12-ին և 13-ին:

Սերգեյ Աբրահամյան (ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ) - Եզրափակիչը տեղի կունենա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մարզադպրոցում, որտեղ կմասնակցեն մարզային փուլը հաղթահարած՝ 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ 12 հոգի: Երկու տարիքային խումբ է՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբը՝ 36 տարեկան և բարձր տարիքի կանայք և 41 տարեկան և բարձր տարիքի տղամարդիկ:

Առանձին մրցաշար կկազմակերպվի օտարերկրյա քաղաքացիների համար մարտի 13-ին:

Մրցանակային տեղեր գրաված Հայաստանի քաղաքացիները կստանան մարզաշապիկներ, հավաստագրեր և դրամական պարգևներ, օտարերկրյա քաղաքացիները՝ մարզաշապիկներ, հավաստագրեր և հուշանվերներ: Մրցանակները սկզբունքորեն նույնն են բոլոր մարզաձևերի մրցաշարերում:

Առաջին մրցանակի դափնեկիրը կպարգևատրվի 1 մլն դրամով, երկրորդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար դրամով, և այդպես՝ մինչև 20-րդ հորիզոնականը՝ նվազման կարգով:

Սերգեյ Աբրահամյանը նկատում է, որ նախորդ տարվա երկու մրցաշարից հետո հանրության հետաքրքրությունը մեծացել է:

Կազմակերպիչներն էլ փորձել են շտկել առաջին տարում հայտնաբերված թերությունները, նաև հաշվի առնել մասնակիցներից ստացած առաջարկները:

Զանգվածային այս մարզական միջոցառումների նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և ընդգծել ֆիզիկական կուլտուրայի կարևությունը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում