ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի և ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մշտական կապի մեջ է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: 

«Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հայ համայնքի իրավունքների պաշտպանության խնդիրը կմնա Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում