ԳԳոհար Սարգսյան

COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց․ փոխվարչապետին է ներկայացվել համաճարակաբանական իրավիճակը

COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց․ փոխվարչապետին է ներկայացվել համաճարակաբանական իրավիճակը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։

Վերջինի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և  մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։

May be an image of 1 person, sitting, suit and indoor

Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում, նախարարն ընդգծել է, որ դա պայմանավորված է պատվաստումներով, և շեշտել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Կրկին, անդրադառնալով հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդությունից հետո անձը ե՞րբ կարող է պատվաստվել, նախարար Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստվել կարելի է հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո:

May be an image of 7 people, people standing and indoor

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում