ԳԳոհար Սարգսյան

Գնել Սանոսյանը Դիլիջանում ծանոթացել է ասֆալտապատման և շենքերի ջերմաարդիականացման ծրագրերին

Գնել Սանոսյանը Դիլիջանում ծանոթացել է ասֆալտապատման և շենքերի ջերմաարդիականացման ծրագրերին

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջանում համայնքում։

 
Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

 

Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շրջանակներում շենքերի ջերմաարդիականացման գործընթացին, ապա նախարարին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը։
 
Возможно, это изображение (природа, дорога, мост и дерево)

 

Մարզպետն ու համայնքի ղեկավարը նախարարին են ներկայացրել նաև Դիլիջան համայնքի ճանապարհների հենապատերի խնդիրը, քննարկվել է դրանց ամրացման հնարավոր տարբերակները։

 

Նախարարը կանգառ է կատարել նաև Թեղուտ գյուղին հարակից վերանորոգման ենթակա կամրջի մոտ, ծանոթացել կամրջի վերանորոգման ծրագրին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում