Մաքսավոր դառնալը շատերին է հետաքրքրել. ՊԵԿ-ում դիմումների բում է

ՀՀերմինե Բաղդասարյան

Երևանի մաքսային ստորաբաժանումում բարձր վարձատրությամբ աշխատելու համար ՊԵԿ-ի տարածած հայտարարությունը, թե դիմորդ-ապագա կադրերին պատրաստ են սովորեցնել ու գործի տեղավորել, շատերին է ոգևորել։ Առաջին փուլով ընդամենը 100 հաստիքի համալրման համար կազմակերպվող դասընթացին մասնակցելու ցանկություն է հայտնել, այս պահին, արդեն մոտ 1400 երիտասարդ։

Գոհար Գալստյան (դիմորդ) - Ես աշխատում եմ ոչ այս ոլորտում, բայց ուզեցի փորձեմ էս բնագավառում, հետաքրքիր է:

Գևորգ Պապյան (դիմորդ) - Ակնկալիքներս մեծ են, հետագայում ավելի բարձր մակարդակի աշխատանք ձեռք բերելու նպատակով:

Հաշվի առնելով դիմորդների մեծ քանակը՝ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում որոշել են չսպասել հայտերի ընդունման վերջնաժամկետ փետրվարի 28-ին ու դիմում վերցնելուն զուգահեռ սկսել են օտար լեզվի թեստավորումը։

Համակարգ մտնող մաքսավորը պետք է ապրանքի արտահանման հայտարարագրից մինչև բիզնեսի ներկայացրած սերտիֆիկատը ռուսերենով ու անգլերենով կարդալ-հասկանալու, արտասահմանցի գործարարի հետ շփվելու խնդիր չունենա․ սա է սկզբունքը։ Գիտելիքները ստուգում են համակարգչի առաջ այս կամ այն լեզվով: Ծրագրի ընտրած 20 կետից բաղկացած հարցաշարի պատասխանները 40 րոպեում լրացնելու միջոցով։ Թեստն անցած են համարվում 80 տոկոս և ավելի բարձր արդյունք ապահովողները։ Միայն նրանք են կարողանալու մասնակցել քննական հաջորդ փուլին։

Գոռ Վարդանյան (ՊԵԿ ուսումնական կենտրոնի, ուսումնական մասի պետ) - առաջինը լինելու է մասնագիտական գիտելիքների բազային հատվածի ստուգում, հետո բարեվարքության հարցաթերթիկ կլրացնեն, կգան հարցազրույցի ու դա հաղթահարած թեկնածուները կընդգրկվեն դասընթացների մասնակիցների ցանկում:

Դասընթացն ավարտողներից էլ՝ ընտրելու են նոր մաքսավորներին։ Համակարգում չեն խոսում, բայց՝ մարդիկ հո տեսան, որ, օրինակ, ճանապարհային պարեկների դեպքում դասընթաց-վերապատրաստումներով հնարավոր դարձավ գործից հասկացող ու կաշառքից հեռու աշխատակիցներ ունենալ։ Բարեփոխման համար նույն մեխանիզմը հիմա՝ մաքսայինն է ընտրել, հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանել՝ փետրվարի 28-ը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում