Բերդ համայնքի պարկը համալրվում է ժամանակակից տեխնիկայով

ՀՀայկ Նավասարդյան

Կարմիր կամազը Բերդ համայնք է հասցրել հերթական դեղին տեխնիկան:

Սա Կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ Բերդ համայնքի գործակցության խոշոր ծրագրերից է: Տեխնիկական պարկը համալրում են բազմաֆունկցիոնալ էքսկավատոր տրակտորն ու ժամանակակից մինի ամբարձիչը:

Մհեր Պապյան (Բերդի համայնքի կոմունալ տնտեսության և տրանսպորտային բաժնի գլխավոր մասնագետ) - Սա մինի ամբարձիչն է՝ ժամանակակից, ռուսական արտադրության, իր հետ կա, բացի շերեփից, նաև խոզանակ, որը ծառայում է ճանապարհների մաքրման համար:

Նոր տեխնիկան հիմնականում կծառայի ներհամայնքային, հանդամիջյան ճանապարհների բարեկարգման համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն 350 մլն դրամ է, համայնքի ներդրումը՝ 10 տոկոս՝ 35 մլն:

Սամվել Հովսեփյան (Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ) - Հաշվի առնելով, որ համայնքի հարյուրավոր կմ ճանապարհներ՝ ներհամայնքային և հանդամիջյան, ունեն հողապատ և խճապատ ծածկույթ, անհրաժեշտ է տարվա մեջ մեկ-երկու անգամ ճանապարհները նորոգել:

Նոր տեխնիկայից բացի՝ ծրագիրը ներառում է նաև ֆոտովոլտային կայանների տեղադրում և ջրամատակարարման ցանցի բարեկարգում: Դժվարամատչելի տեղամասերում օգնության կհասնի ծրագրով ձեռք բերված ամենագնաց մեքենան՝ տեխնիկական սպասարկման ու վթարների վերացման համար:

Սամվել Հովսեփյան - Ամենագնաց մեքենա է, որն ունի եռակցման, զոդման համար նախատեսված սարքեր: Մինչև այժմ չենք ունեցել, և դրա կարիքը շատ էր զգացվում:

Սահմանապահ շրջանի հնամաշ տեխնիկան սկսել է թարմացվել 2017-ից, երբ 17 համայնքի խոշորացումով ստեղծվեց Բերդ համայնքը: Ճանապարհաշինական տեխնիկայի առաջին խմբաքանակի մասին հայտնում է համայնքապետարանի պատասխանատուն:

Մհեր Պապյան - 2018-2019 թթ. ձեռք է բերվել առաջին էքսկավատորը, գրեյդեր, երկու «ՄԱԶ» մակնիշի մեքենա, 4 միկրոավտոբուս:

Բերդում առաջիկայում ևս երեք աղբատար մեքենա կունենան. վստահեցնում են՝ մաքուր քաղաքի կոչումը հաստատուն կպահեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում