ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՎՎարդուհի Հարությունյան

Արցախի նախագահը 30-ամյա անձնվեր ծառայության համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի շրջանի հոգևոր հովվին

Արցախի նախագահը 30-ամյա անձնվեր ծառայության համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի շրջանի հոգևոր հովվին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության և հայ ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև պետության ու եկեղեցու ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերների ու համազգային խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ հոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մատուցած 30-ամյա անձնվեր ծառայության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում